пятница, 1 июня 2012 г.

Մասնավոր տաքսիների պետական գները...

Այսօր ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում հանձնեցի ժուռնալիստական էթիկա առարկայից քննություն, ստացա 19 միավոր և երջանիկ դուրս եկա համալասարանից: Շտապում էի տուն, շատ հոգնած էի, որոշեցի նստել տաքսի: Կանգնեցրի մեքենան, նստեցի և ուղևորվում էի տուն, երբ նկատեցի, որ մոտս մնացել էր ընդամենը 800 ՀՀ դրամ: Սակայն հետո ինքս ինձ հանգստացրի, հիշելով, որ համալսարանից մեր տուն միշտ տվել եմ 600 դրամ: Ճանապարհին վարորդը իմանալով, որ լրագրող եմ՝ սկսեց քննարկել մեր չպետության քաղաքական-հասարակական իրադարձությունները և պատմել տարբեր տեսակի ասեկոսեներ: Հասանք տեղ: Ես սիրալիր հարցրի՝ ինչ պետք է վճարեմ, և մեր չպետությունից դժգոհ, ապրանքների գներից դժգոհ, պետավտոտեսուչներին ամբողջ ճանապարհին հայհոյող վարորդը անմեղ գառի կամ ավելի կոնկրետ ոչխարի դեմքով 600 ՀՀ դրամի փոխարեն ասաց 1500 դրամ: Ապշած հարցրի ևս մեկ անգամ, որովհետև մտածեցի՝ միգուցե մեր հաստագլուխ, հաստափոր ու հաստա... վարորդը կատակում է. չնայած նրան, որ ես նրան առաջին անգամ էի հանդիպում: Ես բարկացա, ամաչեցի, նույնիսկ ներողություն խնդրեցի, տվեցի մոտիս եղած գումարն ու հեռացա: Եվ այդպես 15 րոպեում իմ ուրախությունը վերածվեց ամոթի ու բարկության: ԵՎ ոչ թե հենց այդ վարորդի, այլ մեր հասարակության պատճառով,  քանզի մեր հասարակությունում ամեն մեկն ունենալով իր 10.000 ՀՀԿ դրամ ստաբիլ գինը, ոչ թե ուզում է գումար վաստակել արդար ճանապարհով ու փոխելով մեր չպետության արդար անարդարությունները, այլ ցանկանում է խաբելով, քցելով ու մարդկանց էշի տեղ դնելով վաստակել: Ուզում եմ խորհուրդ տալ իմ հայրենակիցներին՝ մասնավոր տաքսի նստելիս, վատ հագնվե՛ք ու բողոքե՛ք կյանքից,  հակառակ դեպքում ճանապարհին ասած ձեր ամեն մի բառը կարող է օգտագործվել ձեր իսկ դեմ հաշիվը հարցնելիս:

Комментариев нет:

Отправить комментарий